Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2017, 853 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքի
Իսի-Լե-Մուլինոյի փողոցի 1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 4.9134 հեկտար հողամասից 1,4 հեկտար հողամասը (այսուհետ՝ հողամաս) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի չափագրման, առանձնացման և որպես անշարժ գույքի առանձին գույքային միավորների գրանցման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված մակերեսները, «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2007 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 54/007-5 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ միևնույն ժամանակ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցների հաշվին.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առանձնացման և գրանցման արդյունքում ստացված մակերեսները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացնել համապատասխան պայմանագրի կնքման և հողամասի հանձնման-ընդունման աշխատանքները՝ պայմանագրում նախատեսելով, որ՝
ա. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցների հաշվին,
բ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պարտավոր է ապահովել «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իր հողատարածքներ, ինչպես նաև հանձնվող հողամասին կից գտնվող խորքային հորի տարածք մուտքը (անհրաժեշտության դեպքում` ճանապարհների կառուցմամբ):

 

Արխիվ

2024

2023