Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2017, 865 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 839-Ա ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 43-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 839-Ա որոշման 1-ին կետում «2017 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2017 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով, իսկ «և մաքսային մարմինների» բառերից հետո լրացնել «ինչպես նաև «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված տեսչական մարմինների, » բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության
2015 թվականի հուլիսի 30-ի N 839-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 43-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը:

 

Արխիվ

2024

2023