Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2017, 875 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 1398-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի
«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 319-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 1398-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը`
ա. «ընկերության» բառից հետո լրացնել «և «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ-ի» բառերով,
բ. «վերակառուցման» բառից հետո լրացնել «համատեղ» բառով.
2) որոշման հավելվածի վերնագիրը և ամբողջ տեքստը «ներդրումային» բառից առաջ լրացնել «համատեղ» բառով:
 

Արխիվ

2024

2023