Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2017, 880 - Ա

ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Վաչիկի Քոչարյանին (ծնվ.՝ 1995 թվականի հոկտեմբերի 22-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Շերամի փող., 61 շ., բն. 32, 2017 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի մագիստրատուրա «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ձմեռային զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Քոչարյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Արխիվ

2024

2023