Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2017, 883 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարն առանց մրցութային կարգի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակել այն անձին, ով հանդիսացել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթի հիմնադիր և (կամ) համաշխարհային ճանաչում ունեցող փառատոնի կազմակերպիչ և մշակութային ծրագրերով հանդես է եկել աշխարհի նշանավոր դահլիճներում և ունի հեղինակավոր ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավարի և (կամ) գլխավոր դիրիժորի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023