20 Հուլիսի 2017, 885 - Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԱԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի  2-րդ  մասի  22-րդ  կետը`   Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը      ո ր ո շ ու մ     է.
1.	Սահմանել ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց նկատմամբ հետևյալ չափանիշները՝
1)	իրավաբանական անձը՝ բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը պետք է լինի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձ.
2)	ոչ ռեզիդենտ իրավաբանական անձը պետք է լինի ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից վարկանշված անձ, որը պետք է ցածր չլինի հետևյալ վարկանիշային դասակարգումից՝
-	Ստանդարտ և Փուրզ	«A-»
-	Մուդիզ	«A3»
-	Ա. Մ. Բեստ	«A-»
-	Ֆիտչ	«A-»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: