Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2017, 885 - Ն

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԱԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի  2-րդ  մասի  22-րդ  կետը`   Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց նկատմամբ հետևյալ չափանիշները՝
1) իրավաբանական անձը՝ բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը պետք է լինի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձ.
2) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձը պետք է լինի ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից վարկանշված անձ, որը պետք է ցածր չլինի հետևյալ վարկանիշային դասակարգումից՝

- Ստանդարտ և Փուրզ «A-»
- Մուդիզ «A3»
- Ա. Մ. Բեստ «A-»
- Ֆիտչ «A-»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023