Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2017, 886 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներին համապատասխան`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման N 9 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Սույն պայմանների 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված՝ ծնողի հետ համատեղ բնակվելու մասին տեղեկանք չեն ներկայացնում ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող զինծառայողները (քրեակատարողական ծառայողները և փրկարար ծառայության ծառայողները):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի մարտի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023