Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2017, 888 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1132-Ա ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 717-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  «Իրավական  ակտերի  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  70-րդ  հոդվածի  5-րդ մասը՝   Հայաստանի   Հանրապետության   կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 1132-Ա որոշման 1-ին կետում «49 712 339 դրամ շուկայական արժեքով, 207.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով» բառերը փոխարինել «69 362 200 դրամ շուկայական արժեքով, 285.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» N 717–Ա որոշման 1-ին կետում «4-րդ հարկից 19 649 861 դրամ շուկայական արժեքով 77,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից՝ 14,7 քառ. մետր մակերեսով բաց պատշգամբ)» բառերը փոխարինել «3-րդ հարկից 10 842 000 դրամ շուկայական արժեքով 47.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և «Ավանգարդ-Տաթև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համապատասխանաբար 2014 թվականի նոյեմբերի 11-ին կնքված N 100/0014 և 2015 թվականի օգոստոսի 6-ին կնքված N 111/0015 անհատույց օգտագործման մասին պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում սահմանելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և «Ավանգարդ-Տաթև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023