Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2017, 889 - Ա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև «Ռեսուրսների ավելացում. տասնութերորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության կառավարիչների խորհրդի 2017 թվականի մարտի 31-ի N 239 որոշման 2-րդ պարբերության պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնութերորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնութերորդ համալրման շրջանակներում՝
1) ստորագրել Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքը՝ համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքի վճարումը կատարել մուրհակ թողարկելու միջոցով կամ կանխիկ եղանակով՝ համաձայնեցնելով Միջազգային զարգացման ընկերակցության հետ:

Հավելված

Արխիվ

2024

2023