Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2017, 890 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 2-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացներին աջակցության ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնելու՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի և Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով ձեռք բերված և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով» պետական կառավարչական հիմնարկին փոխանցված APC Back-UPS 650 VA, AVR, 230 V մակնիշի անխափան սնուցման սարքերից՝
1) 1550 հատն ամրացնել համապատասխան պետական կառավարման մարմիններին` համաձայն N 1 հավելվածի.
2) 50 հատը նվիրել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

Հավելված

Արխիվ

2024

2023