Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2017, 893 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն և 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին N 250-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4) համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրերում` նախատեսելով, որ վերջինս պարտավոր է նշված պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը..
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
3.1. «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատել N ԱՎԴ/0630/02/17 քաղաքացիական գործով պետական տուրքի գումարների վճարումից::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023