Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2017, 894 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 84-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 84-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «երկու տարի վեց ամսում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել
2016 թվականի մարտի 15-ին կնքված N 766-Օ պետական գույքի օտարման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրի պայմանները կիրառվում են 2017 թվականի մարտի 15-ից և համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023