Կառավարության որոշումներ

18 Մայիսի 2017, 530 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 463-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ ստորև նշված շենքային տարածքները և գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝
1) Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 100 հասցեում գտնվող` N 94 դրպրոցի 1-ին հարկի 496.8 քառ. մետր տարածքը՝ 52,250,865.9 դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 56 հասցեում գտնվող` N 1 դպրոցի 1-ին հարկի 420.2 քառ. մետր տարածքը՝ 53,665,394.2 դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով.
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող` N 5 դպրոցի 1-ին հարկի 453.8 քառ. մետր տարածքը՝ 52,998,182.6 դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով.
4) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի 3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի 407 քառ. մետր տարածքը՝ 49,985,908.6 դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով.
5) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյանի շրջան) գյուղի Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 115.14 և 2-րդ հարկի 439.76 քառ. մետր տարածքը՝ 57,837,047.6 դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով.
6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ռոմանի 7 հասցեում գտնվող շենքի` 257.5 քառ. մետր մակերեսով 1-ին հարկը և 2-րդ հարկի` 171.6 քառ. մետր մակերեսով տարածքը՝ 19,984,470.0 դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով.
7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պ. Սևակի 7 հասցեում գտնվող շենքի` 249.2 քառ. մետր մակերեսով 1-ին հարկը և 2-րդ հարկի` 174.3 քառ. մետր մակերեսով տարածքը՝ 51,360,468.8 դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով.
8) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված` սոցիալական պաշտպանության վարչարարության առաջին ծրագրի (փոխառություն N 7848-ԱՄ) շրջանակներում ձեռք բերված և համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոններին տրամադրված համակարգչային և հարակից տեխնիկան, գրասենյակային և կենցաղային գույքը՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը, նույն ծառայության տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 463-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ ընդունման-հանձնման ակտի հիման վրա՝ դրանում նշելով նաև գույքի սկզբնական արժեքը, կուտակված մաշվածությունը և մնացորդային արժեքը:
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023