27 Հուլիսի 2017, 910 - Ն
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ, ՓՈՓՈԽՈՂ ԿԱՄ ԿԱՍԵՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ և Ավելացված արժեքի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 38-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1.	 Ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և սահմանել հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2.	Սահմանել՝
1)	 հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
2)	հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
3.	Սահմանել, որ հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
4.	Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: