Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2017, 924 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԹԻՐԱԽԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի Բ կետին համապատասխան՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել երկրների թիրախավորման տնտեսական չափանիշների հիման վրա ընտրված թիրախային երկրների մեկնարկային ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ երկրների թիրախավորման տնտեսական չափանիշներին համապատասխան հաստատել առանձին երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական բնույթի տարեկան չափորոշիչները:
5. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններին՝ իրենց իրավասության շրջանակներում, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս, շեշտադրել թիրախավորված երկրների հետ համագործակցությունը:

Հավելված

Արխիվ

2024

2023