Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2017, 923 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 607-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին» N 607-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին ենթակետում «80,600.0 հազ. դրամի չափով միջոցառումներն իրականացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով» բառերը փոխարինել «55,100.0 հազ. դրամի չափով միջոցառումներն իրականացնել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի միջոցով, իսկ 25,500.0 հազ. դրամի չափով միջոցառումներն իրականացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով» բառերով.
2) 2-րդ ենթակետում «Հայաստանի զարգացման հիմնադրամին որպես դրամաշնորհ՝ առանց մրցույթի հատկացնել 80,600.0 հազ. դրամ և ապահովել մեկամսյա ժամկետում դրամաշնորհի հատկացման մասին պայմանագրի կնքումը» բառերը փոխարինել «որպես դրամաշնորհ՝ առանց մրցույթի Հայաստանի զարգացման հիմնադրամին հատկացնել 25,500.0 հազ. դրամ և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամին 55,100.0 հազ. դրամ ու ապահովել մեկամսյա ժամկետում դրամաշնորհի հատկացման մասին պայմանագրերի կնքումը» բառերով:

 

Արխիվ

2024

2023