Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2017, 926 - Ն

«ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ստեղծել «Թվային Հայաստան» հիմնադրամ:
2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն է:
3. Հաստատել «Թվային Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
4. «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Էդուարդ Ներսիսյանին (ՀՀ քաղաքացի, անձնագիր՝ AP0661492, տրված՝ 15.12.2016 թ.-ին, 001-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, քաղ. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված, 3 շենք), պետական գրանցման պահից «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Էդուարդ Ներսիսյանին (ՀՀ քաղաքացի, անձնագիր՝ ՀՀ քաղաքացի, AP0661492, տրված՝ 15.12.2016 թ.-ին, 001-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, քաղ. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված, 3 շենք):
5. «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Թվային Հայաստան» հիմնադրամի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հիմնադրամին հատկացվող գույքի և տարածքի վերաբերյալ.
3) հիմնադրամի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
6. «Թվային Հայաստան» հիմնադրամի գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցների հաշվին։

 

Հավելված

Արխիվ

2024

2023