Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2017, 942 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանում (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մւվսես Խորենացու 101/1) բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ վեցամսյա ժամկետում՝ սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023