Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2017, 946 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Գույք ամրացնելու և շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդելու մասին» N 12-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետից հանել «2, 3, 4, 5» թվերը.
2) որոշման 3-րդ կետից հանել «N 4 հավելվածում ներառված» և «(հերթական համար 58)» բառերը.
3) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 1, 7 և 8 հավելվածներում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.». 4) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում «վեցամսյա» բառը փոխարինել «իննամսյա» բառով.
5) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը.
6) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում «և 3-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «ենթակետում» բառով. 7) որոշման NN 1, 6, 7 և 8 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների. 8) ուժը կորցրած ճանաչել որոշման NN 2, 3, 4 և 5 հավելվածները:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ վեցամսյա ժամկետում կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված գույքի փաստացի վիճակի ուսումնասիրություններ և, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ կոնցեսիոն ակտիվների կազմից դրանք հանելու վերաբերյալ:

Հավելված

Արխիվ

2024

2023