Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2017, 954 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետը «բաժինները» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսների և գնումների գործընթացների վարչությունը՝ հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական, ինչպես նաև գնումների գործընթացների բաժիններ.» բառերով.
2) որոշման 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «ունենան» բառից հետո լրացնել «առնվազն» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023