Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2017, 963 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 417-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 417-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) հավելվածի «Ընդամենը» պարբերությունում «26 753 823 123» թիվը փոխարինել «23 431 269 073» թվով։

Հավելված

Արխիվ

2024

2023