Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2017, 972 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ- ԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված N ԱԳՆ-ՇՀԱՇՁԲ-17/4-5 գնման պայմանագրում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված՝ «ԱԳՆ-ՇՀԱՇՁԲ-17/4» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի մասին հայտերը գնահատելիս չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 12-րդ ենթակետի դրույթները:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված գնման պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրով իրականացված գնման գործարքը:

Հավելված

Արխիվ

2024

2023