Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2017, 978 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 736-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Հայկ Սարիբեկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 736-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայկ Սուրենի Սարիբեկյանին (ծնվ.՝ 1993 թվականի հուլիսի 30-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Մարգարյան 2-րդ նրբ., շենք 12ա, 2017 թվականին ընդունվել է Քեմբրիջի համալսարանի ասպիրանտուրա՝ «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ձմեռային զորակոչը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից, որի համաձայն Հայկ Սարիբեկյանը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:

 

Արխիվ

2024

2023