Կառավարության որոշումներ

17 Օգոստոսի 2017, 993 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող` հարկային տարվա գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանելու մասին» N 1835-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «բարձրաստիճան» բառը որոշման ամբողջ տեքստում փոխարինել «հայտարարատու» բառով.
2) «ամուսնուն, համատեղ ապրող ծնողին, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակին» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «ընտանիքի կազմի մեջ մտնող անձին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման NN 1 և 2 հավելվածներում`
ա. «հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակի» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 3-րդ կետերի 5-րդ և 6-րդ ենթակետերում «ամուսնու (ծնողի, զավակի)» բառերը փոխարինել «ընտանիքի կազմի մեջ մտնող անձի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023