Կառավարության որոշումներ

17 Օգոստոսի 2017, 998 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկից 112,8 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում լուծել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (այսուհետ՝ կազմակերպություն) 2014 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 98/0014 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր)՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023