Կառավարության որոշումներ

17 Օգոստոսի 2017, 1003 - Ա

ՑՈԼԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱ ՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին (ծնվ.` 1995 թվականի նոյեմբերի 17-ին, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Վարդանանց փող., շենք 19, բն. 12, ընդունվել է Նյու Յորքի համալսարանի մագիստրատուրա՝ «Համակարգ չային գիտություններ» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ձմեռային զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ Ցոլակ Ղուկասի Ղուկասյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
 

Արխիվ

2024

2023