Կառավարության որոշումներ

17 Օգոստոսի 2017, 1005 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 594-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնման և դրանց հետագա տնօրինման և հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մասնագիտացված շնագիտական կենտրոնի (քաղ. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Հյուսիսային փող., N 6) 100 մմ տրամագծով, 400 գծմ երկարությամբ ջրագիծը (համալրված է 80 մմ տրամագծի ջրաչափով, 80 մմ տրամագծի զտիչով և 100 մմ տրամագծի սողնակով)՝ 2 749 527.7 դրամ հաշվեկշռային և 2 335 577.95 դրամ մնացորդային արժեքներով, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատաշենի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 3 227,22 գծմ երկարությամբ, անկախ գնահատողի կողմից գնահատված՝ 22,287,000 դրամ շուկայական արժեքով ներքին ջրամատակարարման համակարգը և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատաշենի համայնքի ղեկավարին ապահովել նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերի կատարումը:
4. Հաշվի առնելով «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության կառավարչի առաջարկությունը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Երևան քաղաքի «Երևանյան Բերդ» թաղամասի (գինու գործարանին հարող տարածք) Արգիշտի փողոցի NN 11/8, 11/3, 11/4, 7/6, 7/4, 17 և 15 նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի սպասարկման համար կառուցված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ առաջարկելով «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության կառավարչին մեկամսյա ժամկետում իրականացնել սույն կետում նշված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անկախ գնահատողի կողմից շուկայական արժեքի որոշման գործընթացը՝ այն Հայաստանի Հանրապետության կառավարությանը ի դեմս «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու նպատակով:
5. Առաջարկել «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության կառավարչին ապահովել նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերի կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատաշենի համայնքի ղեկավարի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմակերպել սույն որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում սույն որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում նշված գույքն ընդունել վարձակալության՝ կատարելով սույն որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը:

 

Արխիվ

2024

2023