Կառավարության որոշումներ

17 Օգոստոսի 2017, 1010 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «ԴԱՐԴԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետը հետաձգելու մասին» N 263-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «Էքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի սեպտեմբերի 12-ին տրամադրված N 60804-2 գնահատման ակտի կազմում է 224,318,000 դրամ» բառերը փոխարինել «Էքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի մայիսի 5-ին տրամադրված N 70414-1 գնահատման ակտի կազմում է 242,655,000 դրամ» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընկերությունը պարտավորվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին վճարել թիվ ԱՐԴ1/0113/02/14, ԱՐԴ1/2008/02/14 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարված պետական տուրքի և ընկերության կողմից նույն գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքի համար պակաս վճարված պետական տուրքի գումարները:»:

 

Արխիվ

2024

2023