Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2017, 1017 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1538-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման, կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու, ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգերը հաստատելու մասին» N 1538-Ն որոշման NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023