Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2017, 1038 - Ա

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մաuը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման հավելվածում նշված 2,422.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաuտանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաuտանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մաuով uահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերությունից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ առաջացող պետական գրանցման ծախսերը, ինչպես նաև սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերում նշված՝ գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023