Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2017, 1034 - Ն

«ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ:
2. Սահմանել, որ «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն է:
3. Հաստատել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
4. «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մկրտիչ Կիրակոսյանին (անձնագիր` AM 0878372, տրված` 24.09.2012 թ., 001-ի կողմից):
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամի պետական գրանցումը՝ օրենքով սահմանված կարգով.
2) հոգաբարձուների խորհրդի ձևավորումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023