Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2017, 1042 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող կենտրոնական դիսպետչերական ղեկավարման ծրագրային համակարգը՝ ընդհանուր 35.922 մլն դրամ հաշվեկշռային արժեքով, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) 15-օրյա ժամկետում «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, որ պայմանագրից ծագող ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված նվիրատվության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:


 

Արխիվ

2024

2023