Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2017, 1061 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից կառավարվող վարկային միջոցները տեղաբաշխելու և էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 174-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ավելացնում է 10 տոկոս» բառերը փոխարինել «ավելացնում է 20 տոկոս» բառերով.
2) հանել «Շահառուի կողմից համաֆինանսավորումը կազմում է 10 տոկոս:» նախադասությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


 

Արխիվ

2024

2023