Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2017, 1067 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքի Սանահին կայարանի ամբուլատորիայի շենքը (վկայական 20.06.2008 թ., 2283408, շենքի մակերեսը՝ 133.0 քառ. մետր, հողամասի մակերեսը՝ 200,0 քառ. մետր, սկզբնական արժեքը՝ 1073800 դրամ, մնացորդային արժեքը՝ 0 դրամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և օտարելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ միասին ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի եռակողմ հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
 

Արխիվ

2024

2023