Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2017, 1051 - Ա

«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածների պահանջները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքում գտնվող դպրոցի շենքը՝ 45362.1 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 968.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 87.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, պահեստը՝ 20.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը՝ 4 քառ. մետր մակերեսով և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.43 հեկտար հողատարածքը (իրավունքի գրանցման 2002 թվականի սեպտեմբերի 24-ի N 737130 վկայական) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2. «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.210.01415) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Փարաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 99.210.01393):
3. Սահմանել, որ «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Փարաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` երկամսյա ժամկետում ապահովել՝
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ «Փարաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «Փարաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:


 

Արխիվ

2024

2023