Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2017, 1059 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը հաստատելու մասին» N 623-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի 12-րդ, 24-րդ, 30-րդ և 38-րդ կետերում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
2) որոշման հավելվածի 15-րդ կետում «էլեկտրոնային (QID@mineconomy.am) կամ թղթային եղանակով (հասցեն` 0010 քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5)» բառերը փոխարինել «էլեկտրոնային (secretariat@mineconomy.am) եղանակով» բառերով.
3) որոշման հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19․ Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀԳՄ-ի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ:».
4) որոշման հավելվածի 27-րդ կետում «մինչև 3 տարի ժամկետով` հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետին համապատասխան» բառերը փոխարինել «մինչև
4 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ավարտը» բառերով.
5) որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Համակարգող մարմինը յուրաքանչյուր ՀԳՆՄ-ի մասին տեղեկատվություն պետք է հրապարակի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքէջում` յուրաքանչյուր համապատասխանության գնահատման մարմնի նշանակման գործընթացի ավարտից և նշանակման որոշումն ընդունելուց հետո` ապահովելով հրապարակված տեղեկատվության արդիականությունը, ինչպես նաև ներառելով բոլոր փոփոխությունները:».
6) որոշման հավելվածի IV գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒՄԸ».
7) որոշման 41-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.1-ին կետով.
«41.1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը համակարգող մարմնին կարող է ներկայացնել նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման հայտ, ինչի ներկայացման դեպքում իրականացվում է համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականի վերաձևակերպում: Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականին կցվում է համակարգող մարմնի ղեկավարի կողմից հաստատված նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխված նշանակման ոլորտի հավելվածը: Նշանակման ընդլայնման կամ փոփոխման վավերությունը սահմանվում է մինչև ՀԳՆՄ-ի նշանակման ժամկետի ավարտը:».
8) որոշման հավելվածի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 42.1-ին կետով.
«42.1. ՀԳՄ-ի նշանակման մասին որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով` որոշումն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:»:

 

Արխիվ

2024

2023