Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2017, 1077 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) դրոշմանիշային վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները վերադարձնելու կարգը` համաձայն N 5 հավելվածի.».
2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը «առկա փաստաթղթերը,» բառերից հետո լրացնել «ներառյալ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված տեղեկատվությունը` տրամադրված դեպքի առթիվ մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից,» բառերով.
3) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի.
4) որոշման N 3 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկանքը հարկային մարմնից ստանալու համար սույն կարգում նշված անձինք (բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված` հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտներ ստացող, ինչպես նաև նույն մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց) ներկայացնում են գործատուի (հարկային գործակալի) տրամադրած տեղեկանքը` դրոշմանիշային վճարներն աշխատողի եկամուտներից պահված լինելու վերաբերյալ:».
5) որոշման N 4 հավելվածի 3-րդ կետը «բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների» բառերով.
6) որոշման N 4 հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Հարկային մարմինը պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններից, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարարական մարմինների կողմից առանձնացված հաշվառման նպատակով բացված համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարների մասով, ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական, որի համաձայն տվյալ հաշվին մուտքագրված գումարները յուրաքանչյուր գործառնական օրվա ավարտին փոխանցվում են հատուցման հիմնադրամին:».
7) որոշման N 4 հավելվածի 10-րդ կետում «հանձնարարականն» և «հանձնարարականում» բառերը համապատասխանաբար փոխարինել «հանձնարարականներն» և «հանձնարարականներում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը հարկային մարմնին տրամադրում է պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների համապատասխան ՀՎՀՀ-ների ցանկը:
3. Հարկային մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված ցանկն ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում 2017 թվականի մնացած հաշվետու ժամանակաշրջանների համար պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների կողմից առանձնացված հաշվառման նպատակով բացված համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցման ենթակա դրոշմանիշային վճարների մասով փոխանցման ամփոփ հանձնարարական` տվյալ հաշվին մուտքագրված գումարները յուրաքանչյուր գործառնական օրվա ավարտին հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ:
4. Հարկային մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված ցանկն ստանալու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար վճարված և հատուցման հիմնադրամի հատուկ հաշվին չփոխանցված դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական:
5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված հանձնարարականն ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը հատուցման հիմնադրամի հատուկ հաշվին է փոխանցում հանձնարարականում նշված գումարը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023