Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2017, 1070 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10,905.0 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 1,725.0 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 240.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 1,800.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 2,130.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 720.0 հազ. դրամ՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 300.0 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 1,110.0 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 1,680.0 հազ. դրամ՝ համաձայն N 8 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 1,200.0 հազ. դրամ՝ համաձայն N 9 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 10 և 11 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023