Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1086 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ռեզիդենտության տեղեկանք է համարվում նաև օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից վարվող էլեկտրոնային համակարգից արտածված փաստաթուղթը, եթե այն համապատասխանում է սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պահանջներին: Այն դեպքում, երբ օտարերկրյա պետության ներքին օրենսդրության կանոններին համաձայն տրամադրված ռեզիդենտության տեղեկանքը (այդ թվում` նաև էլեկտրոնային եղանակով) չի համապատասխանում սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պահանջներին, Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը կարող է ճշտել այդ փաստաթղթի իսկությունը` համապատասխան օտարերկրյա իրավասու մարմին հարցում կատարելու միջոցով:».
2) 4-րդ կետը ստորագրությամբ բառից հետո լրացնել , բացառությամբ այն դեպքերի, երբ ռեզիդենտության փաստը հիմնավորվում է էլեկտրոնային համակարգի միջոցով բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023