Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1101 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշման հավելվածի Բաղադրիչ 2-ի վեցերորդ պարբերության մեջ «հիմնական գումարի մնացորդը, որը կկազմի 3,883 մլրդ դրամ» բառերը փոխարինել «3,883,282 հազ. դրամ հիմնական գումարի մնացորդից 3,870,000 հազ. դրամը 2017 թվականին ներդրվում է «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ տարբերությունը` 13,282 հազ. դրամը» բառերով:
 

Արխիվ

2024

2023