Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1103 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած՝ 1433525 դրամ սկզբնական արժեքով, 0 դրամ հաշվեկշռային արժեքով՝ 108 միլիմետր տրամագծով, 1328 գծամետր, 159 միլիմետր տրամագծով, 10275 գծամետր, 219 միլիմետր տրամագծով, 1980 գծամետր, 273 միլիմետր տրամագծով, 250 գծամետր և 530 միլիմետր տրամագծով, 147 գծամետր խողովակները և «d-100» մակնիշի 10 հատ, «d-150» մակնիշի 70 հատ և «d-200» մակնիշի 4 հատ փականները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքին` համայնքի հողերի ոռոգման նպատակով օգտագործելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ անհատույց սեփականության իրավունքով փոխանցման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023