Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1110 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավանի «ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանային մասնաշենքերից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված անշարժ գույքը` N 5 մասնաշենքի բնակելի տարածքը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այնտեղ բնակվող քաղաքացուն` համաձայն հավելվածի, ըստ հավելվածում նշված անշարժ գույքի (բնակելի տարածքի) նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի N 5/2, Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի N 66/1 հանրակացարաններում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի N 2/1 ուսուցչի տանը և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղավնաձորի համայնքի 22-րդ փողոցի 7 հասցեում գտնվող («Աղավնաձորի ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության նախկին շենք) բազմաբնակարան բնակելի շենքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` «Վաղարշապատի Ներսիսյան N 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանում (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1) բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի:
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված շենքերի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023