Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1123 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ 2,809.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՎԱԶ 21074» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվը՝ 2007 թվական, նույնականացման համարը՝ ХТА21074072570657, պետական համարանիշը՝ 396 SS 60) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 6,761.46 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՈՒազ-Պատրիոտ» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվը՝ 2015 թվական, նույնականացման համարը՝ ХТТ316300F1048684 պետական համարանիշը՝ 177 BB 01) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝
1) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023