Կառավարության որոշումներ

14 Սեպտեմբերի 2017, 1128 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1524-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 853-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին հասցեում գտնվող 4.0 հա (այսուհետ՝ հողամաս) (օգտագործման իրավունքի գրանցման վկայական N 2167615) հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, N 1 հավելվածի համաձայն, նպատակային նշանակության փոփոխության և Հայաստանի Հանրապետության անվամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման և համապատասխան պայմանագրի կնքման աշխատանքները՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 853-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը՝
ա. «եռամսյա ժամկետում» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի հետ համատեղ» բառերով,
բ. «առանձնացման» բառից հետո լրացնել «, ապահովել սույն որոշման հավելվածի համաձայն 1.4 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխման» բառերով.
2) որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն հողամաս տրամադրելու մասին» N 1524-Ա որոշումը:

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023