Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2017, 1164 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել փոփոխել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող (պետական ցուցիչը՝ 1.6.43)՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի N 48 հասցեում գտնվող՝ հանրապետական նշանակության հուշարձանի բնակելի ներքին տարածքները, մասնավորապես, միջհարկային ծածկերը:
 

Արխիվ

2024

2023