Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1087 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1069-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը տնտեսության զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրել 3,900,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ, տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով, հաշվարկվող տոկոսները յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին` սկսած 2014 թվականի մարտի 15-ից վճարելու և վարկի հիմնական գումարը 2017 թվականից «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու պայմանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023