Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2017, 1189 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 410-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը, որոշման հավելվածի վերնագիրը «զինծառայողի» բառից հետո լրացնել «և փրկարարական ծառայողի» բառերով.
2) որոշման 2-րդ կետը «պաշտպանության նախարարության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության,» բառերով.
3) որոշման հավելվածի՝
ա. 1-ին կետը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «և փրկարարական ծառայողներին (այսուհետ՝ զինծառայող)» բառերով,
բ. 3-րդ կետը «պաշտպանության նախարարությանը» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023