Կառավարության որոշումներ

28 Սեպտեմբերի 2017, 1191 - Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ ճանապարհային հարկի արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը`
1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները` թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկային տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար՝ ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) այն հանքագործական գործունեության մեջ օգտագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները, որոնք Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից չեն օգտվում, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար՝ ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ.
3) հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար՝ ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշվառում) վարող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ:
2. Սահմանել ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023