Կառավարության որոշումներ

28 Սեպտեմբերի 2017, 1208 - Ն

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կազմակերպությունների կողմից ձեռք բերված համապատասխան ապրանքների համար վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի
N 1262-Ն որոշման համաձայն։
 

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023